знакомства секс html php сайт знакомств МММ

2006-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում "ՌԱԿԵ" ՍՊ ընկերության կողմից կատարված աշխատանքները

Իրականացվել և պատվիրատուներին է հանձնվել, ոչ ամբողջ ցանկով,հետևյալ աշխատանքներ.


1.*Թուխմանուկի ոսկու, Գետիկի ոսկի-բազմամետաղային, Հանքավանի ոսկի-պղինձ-մոլիբդենային, Մարջանի ոսկու, Պրիվոլնոյե հանքային դաշտի ոսկու և պղնձի երեվակումների հանքավայրերի համալիր երկրեբանա-հետախուզական աշխատանքները:

2.*Որոնողական և երկրաբանահետախուզական աշխատանքներ հրաբխային տուֆերի, կրաքարերի, տրավերտինների, բազալտների, գիպսատար ապարների, ավազների,կավերի և այլ ոչ մետաղական նյութերի ավելի քան 20 հանքավայրերում:

3.*Լազերային տախոմետրական տոպոհանույթ և քարտեզների թվային մշակում Հանքավանի ոսկի-պղինձ-մոլիբդենային, Տերտերասարի, Լիճքվազ-Թեյի, Մարջանի ոսկու հանքավայրերի մոտ 2000 հա մակերեսի վրա:

4.*Նախագծել է Թուխմանուկի հարստացուցիչ ձեռնարկության տեխնոլոգիական վերազինման, նրա պոչամբարի կառուցման, Շահումյանի և Տերտերասարի ոսկու հանքավայրերի տրանսպորտային հանքուղիների ամրակապման, Կապանի պղինձ-կոլչեդանային հանքավայրի կոնսերվացման աշխատանքները:

5.*Կազմել է Մարջանի, Թուխմանուկի, Լիչքվազ-Թեյի, Սոտքի ոսկու, Ամուլսարի ոսկետար քվարցիտների, Հանքավանի ոսկի-պղինձ-մոլիբդենային, Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրերի շահագործման նախագծերը:

6.*Երևան քաղաքում իրականացրել է ինժիներա-երկրաբանահետազննման աշխատանքներ մի քանի բազմաբնակարան շենքերի, "Գրիք Պլազա" համալիրի, Հայ գերմանական կենտրոնի նախագծման համար:

7.*"Մեգո-Գոլդ", "Իբերիան Ռեսուրսիզ", "Դինո Գոլդ Մայնինգ" կազմակերպությունների քիմիական անալիտիկ լաբորիատորիաների պետական հավատագրման նպատակով փաստաթղթերի և տեխնոլոգիական կանոնակարգերի կազմում:

8.*2010-2011թթ.-ն "ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ ինվեստմենթս Արմենիա" ՍՊԸ-ի պատվերով, իրականացրել է Լեռնաշենի ոսկի-բազմամետաղային և Պրիվոլնոյե հանքային դաշտի երկրաբանա-հետախուզական աշխատանքները:

Ընկերությունների հետ կատարված աշխատանքները:
2006-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում "ՌԱԿԵ" ՍՊ ընկերության կողմից իրականացված աշխատանքները` 01.01.2013թ.-ի դրությամբ կատարված աշխատանքների գումարային շրջանառությունը կազմել է 2850 մլն. դրամ: "Գեոպրոմայնինգ Գոլդ" ՍՊԸ-ի պատվերով իրականացվում է Սոթքի ոսկու, "Ախթալայի ԼՀԿ" ՍՊԸ-ի պատվերով Շամլուղի պղինձ-կոլչեդանային հանքավայրերի բաց եղանակով շահագործման նախագծերի կազմումը: Մեր ձեռնարկության հետ պատվիրատուների ոչ լրիվ ցանկի թվում են "Գլոբալ Գոլդ Մայնինգ Քամփնի", "Իբերիան Ռեսուրսինզ", "Ազատեկգոլդ", "Ավիատրանս", "Գեոպրոմայնինգ Գոլդ", "Ախթալայի ԼՀԿ", "ԼԻՏՈԿՈԼ ԱՄ ԿՈ", "Մտքի Բանալի", "Թաթսթոն", "Բամո մետալս", "Վրեժ Դերո" և այլն ճանաչված ընկերությունները:



"ՌԱԿԵ" ՍՊԸ Դիզայնը Նարեկ Անտոնյանի հեռ.(055)539227