знакомства секс html php сайт знакомств МММ

"ՌԱԿԵ" ՍՊԸ

Ինչպես ստեղծվեց ընկերությունը


1. 2006 թվականին, լեռների ու բնության հետ գործ ունեցող արհեստավարժ երկու ընկերներ, որոշեցին ստեղծել մի ընկերություն` նպատակ ունենալով իրենց շուրջը համախմբել աշխատանքային, գիտական մեծ փորձ ունեցող, հանրապետությունում լեռնային արդյունաբերության մեջ ճանաչված մասնագետների և զբաղվել այդ նախասիրած ճյուղին վերաբերող` ամբողջ սպեկտորը ներարող, գործունեությամբ: Այդ նպատակով, առանց երկար-բարակ մտածելու, ստեղծվեց "ՌԱԿԵ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ենթադրում էր երկու ընկերների անվան և ազգանվան առաջին տառերի հապավումը: Քանի-որ հիմնադիրները նույնպես ունեին ոչ պակաս աշխատանքային փորձ և ճանաչում ու համագործակցել էին բազմաթիվ մասնագետների հետ, շատ արագ քննարկվեց և հաստատվեց գործունեության այն հնարավոր ճյուղերը, որոնց կատարումը կապահովեր ընկերությունը....

"ՌԱԿԵ" ՍՊԸ

Աշխատանքներում ներգրավված են.

1.Շահեն Խաչատրյանը-երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածու, պետրոլոգիայի, միներոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոնի դոցենտ;

2.Գագիկ Մարկոսյանը-երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ;

3.Հովհաննես Ղույումջյանը-երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ;

4.Հողմիկ Սարգսյանը-ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր;

5.Սևակ Գալստյանը-լեռնային իժեներ, լեռնամետալուրգիական ինստիտուտի լեռնային բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու;

6.Վոլոդյա Համբարձումյան-լեռնային իժեներ, ԵրՊԻ-ի դասախոս, Լեռնա-մետալուրգիական ինստիտուտի գլխավոր մասնագետ;

7.Հովհաննես Նիկողոսյան-բնապահպանական ճարտարագիտության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման "ԱԿՈՒՆՔ-ՖԻՐՄԱ" ՍՊԸ-ի տնօրեն, բնապահպանական գիտությունների թեկնածու;

8.Վռամ Թևոսյան-բնապահպանական ճարտարագիտության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման "ՔՈՆՍԵԿՈԱՐԴ" ՍՊԸ- ի տնօեն;

9.Արտաշես Հայրապետյան-"Ս.Վ.Գ." ակադեմիկոս Ս.Վ.Գրիգորյանի անվան երկրաքիմիական հետազոտությունների և բնապահպանական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն;

10.Գևորգ Պոտրսի Պիրումյան-Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բնապահպանական քիմիայի կաֆեդրայի վարիչ, Երևանի Պետական համալսարանի բնապահպանական անվտանգության կենտրոնի ղեկավար, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Ռուսաստանի, ԱՄՆ և բնապահպանության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, մի քանի միջազգային կազմակերպությունների ազգային փորձագետ:


Մեր ընկերությունը սերտ համագործակցում է ՀՀ բոլոր կոմպետենտ երկրաբանական, լեռնահանույթային ինստիտուտների լաբորատորիաների և հիմնարկությունների հետ




"ՌԱԿԵ" ՍՊԸ Դիզայնը Նարեկ Անտոնյանի հեռ.(055)539227